Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն

ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն
18.06.2013 | 20:56

ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ կսկսի Թալիբան շարժման հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը։

Առաջին հանդիպումը կկայանա առաջիկա օրերին Քաթարի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես սպասվում է, թալիբները կբացեն իրենց պաշտոնական ներկայացուցչությունը։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններն առաջին հերթին կառնչվեն գերիների փոխանակմանը և կանցկացվեն միայն մի պայմանով. եթե Թալիբանը հրաժարվի բռնություններից և խզի կապերն ահաբեկչական ՙԱլ Կաիդա՚ կազմակերպության հետ։

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ